«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.09.2026 | 00:08

Օրհնյալ ես Դու Տեր Աստված մեր հայրերի, Գովյա՛լ և առավել բարձրացյալ հավիտյան։
Եվ օրհնյա՜լ է Քո Սուրբ փառքի անունը,
Գովյա՛լ և առավել բարձրացյալ հավիտյան։
Օրհնյալ ես Քո Սուրբ փառքի տաճարում,
Գովյա՛լ և առավել բարձրացյալ հավիտյան։
Օրհնյալ ես Քո Արքայության աթոռի վրա,
Գովյա՛լ և առավել բարձրացյալ հավիտյան։
Փա՛ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ